Posted in Մայրենի

Մթնշաղ

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: Մթնշաղ, խոհուն, անձավ, նինջ, խորհրդավոր, անսահման:

Մթնշաղ – մթնալույս

խոհուն – լուրջ

անձավ – քարանձավ

նինջ – քուն

խորհրդավոր – գաղտնիքներ պարունակող

անսահման – բազմաթիվ։

  • Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, , նոր վերնագիր հորինի՛ր:

Իմ կարծիքով բանաստեղծությունն կոչվում է ,, Մթնշաղ ,,, քանի որ ամեն – ինչ լուռ էր և աղմուկ չկար։ Նոր վերնագիր ՝ ,, Լուռ աշխար ,, կամ ,, Լռություն ,,։

  • Ինչի՞ մասին է, ի՞նչ է ներկայացված: 

Իմ կարծիքով, բանաստեղծությունը ներկայացնում է մի հերոսի, որը սիրում էր լռություն, և նա մի երազած աշխարհ էր պատկերացնում, որտեղ լռություն է և հանգստություն։

  • Գրի՛ր շարադրություն բանաստեղծության տողերից մեկով․

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ

Սիրում եմ, երբ մթնշաղ է․․․ Ամեն ինչ յուրօրինակ գեղեցիկ է թվում, խաղաղ է, հանգիստ։ Կարող ես նստել, մտորել ապագայիդ մասին։ Նայում ես պատուհանից այն կողմ՝ հեռվում լույսեր են վառվում, կարծես աստղիկներ լինեն։ Մթնշաղին քաշաքս կարծես այլ տեսք է ստանում։ Հիանալի է ուսումնասիրել Երևանը մթնշաղին։ Օրվա իմ ամենասիրելի ժամանակն է մթնշաղը․ այն ինձ ոգևորում է, նոր շունչ է տալիս։ Միշտ չէ, որ արթուն եմ այդ ժամին, բայց չեմ դադարում սպասել օրվա հենց այդ ժամին։

Leave a comment