Posted in Անգլերեն

Past Simple

1. Brough

2. heard

3. read

4. spoke

5. understood

6. forgot

7. had

8. lost

9. swam

10. gave

11. became

12. knew

13. told

14. lend

15. drank

16. sleept

17. kept

18. chose

19. began

20. fliw

21. drove

22. taught

23. sent

24. leaved

Posted in Մայրենի

Գանձեր ունեմ անտակ, անծեր

Իմ գանձը իմ Հայաստան աշխարհն է, որը անծայրածիր է։ Սիրում եմ իմ աշխարհը՝ Սիսն ու Մասիսը, ամեն մի սարն ու ջուրը, քարերը ժայռերը։ Երանի՜ աշխարհս միշտ կանգուն մնա, միշտ լինի բարձունքի վրա, քանի որ ես իմ Հայաստանի մի մասնիկն եմ։ Պետք է, մենք բոլորս կանգուն պահենք մեր երկիրը, շենացնենք ու լիացնենք։

Posted in Մայրենի

Վահան տերյան։ Կարծես թե դարձել եմ ես տուն

1․Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝

Մշուշ – մառախուղ

Անզոր – թույլ, անուժ

Պարզկա – մառախուղ

Իլիկ – թել մանելու ձեռքի հոլաձև գործիք

2․Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:

Բանաստեղծը մտքերով վերադարձել է տուն։ Տունը հիշեցնում է մեզ մեր մանկությունը, ծնողներին, մեր մեջ ավելի շատ տպավորված պահեր։ Այդ հիշողությունները մեզ երջանկություն են պարգևում։

3․Դո՛ւրս գրիր բնության պատկերները:

Արևը հանգչում է հեռվում, 
Գետից բարձրանում է մշուշ,

4․Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել հինգ հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը։ 

փաստ 1

Վահան Տերյանը (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ է։

փաստ 2

Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։

փաստ 3

1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։

փաստ 4

Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

փաստ 5

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների կողմից։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

1.Զույգ նախադասությունները տրված բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, բարդ նախադասություն դարձրո՛ւ:

ա) Որովհետև, բ) քանի որ

Նա որոշել էր բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը: Ուզում էր հռչակվել:

ա)Նա որոշել էր բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը, որովհետև ուզում էր հռչակվել:

բ) Նա որոշել էր բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը, քանի որ ուզում էր հռչակվել:

2.Բարդեցրո՛ւ պարզ նախադասությունը՝ ավելացնելով տրված բառերով կապվող նախադասություններ:

Եվ, եթե, որովհետե, թեև, իսկ:

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ:

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ, և մարդիկ շատ զգույշ են։

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ, եթե չունենա ակվալանգ։

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ, որովհետև կխեղդվի։

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ, թեև չի մահանա։

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ, իսկ կենդանիները կկարողանան։