Posted in Մայրենի

Հսկայի մազերը

Առաջադրանքներ 

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Անհասկանալի բառեր չկա։

2. Ո՞ր հեքիաթին կամ ստեղծագործության ես նմանեցնում։

Խելացին և անխելքը

3. Ի՞նչ միտք , գաղափար կարող է արտահայտել այս հեքիաթը։ 

Ստեղծագործության գաղափարը այն է, որ կյանքում մի շաագործի մարդուն, քանի որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է։

Posted in Մայրենի

Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում

Կյանքում միշտ նոր միջավայր մտնելուց առաջ պետք է ինքդ քեզ այնպես դրսեվորես, որ քեզ ճանաչեն լուրջ և կրթված մարդ։ Երբ այդ մարդուն տեսնում ես առաջին անգամ իր հետ եղիր հարգանքով և սիրով, քանի որ մի օր էլ կարող է նրա օգնությունը քեզ պետք գա։ Մարդ իր վատ արարքով կարող է պատվազրկել իր կողակիցներին և ընկերներին։ Մարդուն ճանաչում են ըստ իր արարքի։

Posted in Պատմություն

Տիգրան Մեծի տերությունը

1. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները:

 Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս:

  1. Որքան էր Տիգրան Մեծի բանակի թիվը: Դրանից որքանն էր բուն հայկական զորքը:

Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

  1. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին` Արգիշտի I-ին և Տիգրան II Մեծին:

Տիգրան 2 ուշադրություն է դարձրել տարածքները մեծացնելու վրա, իսկ Արգիշտի 1 տարածքը հարստացնելու վրա։

  1. Ե՞րբ և որտե՞ղ կառուցեց Տիգրան Մեծն իր նոր մայրաքաղաքը:
    Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը:

 Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը:

Posted in Պատմություն

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

1. Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Ասորիքի նվաճումը:

Հայոց Միջագետք, Կորդուք, Օսրոյենեն, Միգդոնիան:

2. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:

Սելևկյան պետությունը երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր: Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: 

3. Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

4. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

5. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

Ք. ա. 70-ական թվականներին Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

6. Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:

Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Posted in Պատմություն

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Ծեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:

Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 6-ը

2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:

Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք:

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինիո՞վ է այն ամրապնդվել:

Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք: Իսկ հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ: Դա չէր խանգարում Միհրդատ Եվպատորի նվաճողական ծրագրին: Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: 

5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարփևական պատերազմը:

Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:

Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: 

Posted in Պատմություն

Արտաշես Առաջինի բարենորոգումները

1. Ներկայացրեք Արտաշես 1-ի վարչական և ռազմական բարեփոխումները, Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց:

Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

2. Ինչու՞ Արտաժես 1-ը իրականացրեց հողային բարեփոխում:

Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը։

3. Ի՞նչ տոհմանունով է ներկայանում Արտաշես1-ը սահմանաքարերի արամեատառ արձանագրություններում:

Հայկազունի

4. Ուրիշ ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ը,

Նա հիմնադրել է Արտաշատ քաղաքը։

5. Պատմեք Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման մասին: Ինչու՞ են այն անվանել Հայկական Կարթագեն:

Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Posted in Մայրենի

Միդիաս թագավորը

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր մգեցրած բառերը։ 

շվայտ – քեֆ անող

քարշակ  – երկանիվ սայլակ

կուռ – պինդ

  1. Բնութագրի՛ր Միդիաս թագավորին։

Իմ կարծիքով թագավորը ագահ էր, քանի որ երբ լսեց կախարդի առաջարկը շատ ուրախացավ։

  1. Ի՞նչ խորհուրդ կտաս Միդիաս թագավորին։ 

Խորհուրդ կտամ, որ պետք չէ ագահ լինել։ Ագահությունը մարդուն կարող է սխալ ճանապրհով տանել։

Posted in Մայրենի

Գրադարանում կարդացած կրքերի հաշվետվություն

Ես այս ամիս կներկայացնեմ «ԳԱՆՁԵՐԻ ԿՂԶԻՆ» գիրքը։

Առաջին գիրքը գրել է ՌՈԲԵՐՏ ԼՅՈՒԻՍ ՍԹԻՎԱԵՆՍՈՆը։ Գրքում ներկայացնում է մի տղայի, ով պայքարում է գտնել գանդձերի կղզին իրեն տրված քարտեզի միջոցով։ Տղան բազմաթիվ փորձություններ հաղթահարեց գանձերի համար, և նրա մոտ դա ստացվեց։

Հեղինակը ուզում է ասել, որ եթե ինչ-որ բան շատ ես ուզում, պետք է պայքարես և այնպայման կլինի։

Ինձ շատ դուր եկավ այս գիրքը, և խորհուրդ կտամ բոլոր գրքասերներին։

Posted in Ռուսերեն

Упражнения

6,7,8

6․ Ответьте на вопросы по образцу.

Чей это карандаш? – Это карандаш брата. Чья это сумка? – Это сумка сестры. Чей это портрет? -Это портрет бабушки.  Чья это тетрадь?-Это тетрадь Карена. Чье это пальто?-Это пальто Анны. Чей это дом? -Это дом дяди.

7․ Допишите предложения.

Это велосипед моего младшего брата. Это собака моего соседа. Это фотоаппарат моего товарища. Это книга твоей подруги. Это машина моего дяди. Это очки моей бабушки.

7,8

7․ Составьте предложения по таблице. 5-6 предложений запишите.

1. у меня нет друзей
2.в коробке много конфет
3. 6а полке много книг
4.в учебнике мало картинок
5. на подоконнике много цветов
6. у меня мало карандашей

8․ Допишите предложения по образцу.

1. у меня есть братья, а у Артура их нет
2. у меня есть собака, а у Аримине ее нет
3. у Мурена есть аквариум, а у Кости его нет
4. у моей сестры много поздравительных открыток, а у Лены их нет.
5. у Артура есть компьютерные игры, а у Ашота нет
6. у акулы много зубов, а у кита нет