Posted in Բնագիտություն

Գործնական քերականություն

1. Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ զգացվի` ինքդ զարմացած ես և ուզում ես ուրիշներին էլ զարմացնել:

Երբ առաջին անգամ Անտարկտիդայի սառցածածկույթի տակ արևադարձային հնագույն կենդանիների և ծառերի քարացած մնացորդներ հայտնաբերվեցին, ոչ ոք դրան չհավատաց: Գիտեի՞ք մոտ հիսուն տարի պահանջվեց, որ վեցերորդ մայրցամաքի դինոզավրերի մասին ճշմարտությունը հաղթանակի: Անտարկտիդայում հնէաբանական վերջին գտածոն եզակի է: Մի այնպիսի կմախք է հայտնաբերվել, որպիսին գիտնականները դեռ երբեք և ոչ մի տեղ չէին հանդիպել: Չեք հավատա դա երեք մետր վաթսուն սանտիմետր բարձրություն ունեցող փետրավոր գիշատիչ մողես է, որը ջայլամ է հիշեցնում, բայց ձիու գլխից մեծ զլուխ և արծվի հզոր կտուց ունի: Պատկերացնու՞մ եք գտածոն քառասունվեց միլիոն տարեկան է:

2. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Մանեն կարդում էր՝ բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն, Վարդանին նորից հանդիպեցինք ձորում։

Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն՝ Վարդանին նորից հանդիպեցինք ձորում։

Մեծանում էին Հակոբի որդիները՝ Արամն ու Արեգը։

Մեծանում էին Հակոբի որդիները, Արամն ու Արեգը։

Երկաթուղու վարչության կառավարիչը՝ ճաղատ գլխով, շատ երկար բեղերով մի մարդ և մյուս հյուրերը երգում էին։

Երկաթուղու վարչության կառավարիչը, ճաղատ գլխով, շատ երկար բեղերով մի մարդ և մյուս հյուրերը երգում էին։

Այդ կնոջից, Սառայի մորից հետո աներս նորից ամուսնացել է։

Այդ կնոջից՝ Սառայի մորից հետո աներս նորից ամուսնացել է։

3. Երկխոսություն հորինի՛ր, որ կարող է լինել համերգային դահլիճում։

-Բարև ձեզ

-Բարև ձեզ

-Ներեցեք կարող եմ մեկ հարց ուղեմ

-Այո իհարկե

-Դուք ոնց հասկացաք, որ կարող եք դառնալ երգիչ

-Ես մանկուց երացել եմ դառնալ երգիչ, և մի օր հայրիկիս ասացի դրա մասին և նա ինձ տարավ երգի դասերի։ Այդ տեղից էլ ես հասկացա, որ երգը իմ ապագան է։

-Լավ, մերսի շատ

-Ցտեսություն

-Ցտեսություն, ապրեք հարցերիս պատասխանելու համար։

Posted in Բնագիտություն

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ է բջիջը։

Տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

  • Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բջջի բաղադրության մեջ գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):

  • Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

  • Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթ՝ սահմանազատում է բջջին շրջակայից, տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից, ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

  • Ի՞նչ է հյուսվածքը։

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք։

  • Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

Բուսական հյուսվածքները լինում են՝ գոյացնող, ծածկող, հիմնական, փոխադրող
մեխանիկական։

  • Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

  • Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

Ծածկող հյուսվածքը։

Posted in Բնագիտություն

Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան

Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։

Արեգակով

Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։

Իսահակ Նյուտոն

Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։

Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։

Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։

Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։

Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։

Բացատրե՛ք լուսացույցի գունվոր ապակիների 《գործողությունը》։

Լուսացույցի լույսը տալիս է ապակիին և ապակին կլանում է իր մեջ։

Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն

Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների.դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝

ա)ամենափոքր չափով

բ)ամենամեծ չափով։

Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր:

Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

Եթե գունավոր մարմինը լույսը վերցնի ու հենց այդ գույնով ցույց դա ուրեմն այդ մարմինը անթափանց է։

Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։

Եթե մենք լույսը պահենք թափանցիկ մարմնի վրա, իսկ հետո մարմինը ցույց տա նույն ձև ուրեմն դա թափանցիկ մարմին է։

Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է գույնը կենդանիների կյանքում։

Նրանք կսքսեն ավելի լավ տարբերել առարկաները։

Posted in Բնագիտություն

Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։

1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

25սմ

2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա

3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։

Դնում են աչքին ցրող ոսպնյակ։

4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։

Հանգստացնել աչքերը, շատ չոգտվել համակարգիչներից և հեռախոսներից, գիրգ կարդալուց կարդալ լույսով տեղում և չնայել վառ լույսերին։

Posted in Բնագիտություն

Լույսի բեկումը, ոսպնյակներ:

1 Ե՞րբ է լույսը բեկվում:

Երբ փոխվում է մեկից մյուս միջավայր։

2 Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը

ա)փոքր է լինում անկման անկյունից

ջրի կամ ապակու մեջ

բ) մեծ է լինում անկման անկյունից

խիտ տարածության մեջ

3 Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Երբ, որ ճառագայթը ընկնում է հավաքողի վրա

4 Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Նրանով, որ կատարվում է երկու միջխվայրում։

5 Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:

Օդի անհավասարաչափ տաքացման հետևանքով լույսի ճառագայթը, անընդհատ բեկվելով, ընկնում է դիտողի աչքի մեջ:

6 Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:

Գնդակով շրջապատված ապակիներ

7 Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:

հավաքող և ցրող

8 Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:

Եթե ջրի մեջ կիսով չափ մտցնենք որևէ առարկա,կնկատենք, որ մատիտը կարծես թե կոտրված է: Այս թվացյալ պատկերի պատճառն այն է, որ մատիտի սուզված մասից դուրս եկող լույսի ճառագայթները ջուր-օդ սահմանն անցնելիս փոխում են իրենց ուղղությունը՝ բեկվում են:

Posted in Բնագիտություն

Լուսնի անդրադարձումը :Հայլիներ

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:


2. Ի՞նչ է ոսպնյակը:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:


3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Ցրող ոսպնյակի վրա ընկնող զուգահեռ ճառագայթները դրանից դուրս են գալիս ցրված: Մի կետում հավաքվում են նրանց շարունակությունները: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կեղծ կիզակետ:


4.Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Հայելիները լույսն անդրադարձնում են որոշակի օրենքով, որը կոչվում է անդրադարձման օրենք։


5.Նշի՛ր հայելիների տեսակները

հարթ, ուռուցիկ և գոգավոր


6.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։

Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:

Posted in Բնագիտություն

Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ 

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է մագնիսական դաշտով

  1. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Էլեկտրական,կենցաղային

Posted in Բնագիտություն

Մարմինների էլեկտրականացում

Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է կամ ձեռք է բերել լիցք:

Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական , և որո՞նք ՝ բացասական :

պրոտոններ-դրական նեյտրոններ-բացասական

Posted in Բնագիտություն

Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ.Հոկտեմբերի 2-6

  1. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում:

  1. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

թթվածնի առկայությունը, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը։

  1. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

եթե հոսանք չէ ջրով, իսկ եթե հոսանք է կամ կրակմարիչով կամ ինչ, որ կտոլով ծեծել կրակը։