Posted in Մայրենի

Ճանապարհ, որ ոչ մի տեղ չի տանում

Առաջադրանքներ

Բնութագրի՛ր Մարտինոին:

Մարտինոն շատ համառ էր, նպատակասլաց, հետաքրքրասեր և բարի:

Ինչո՞ւ Մարտինոն կարողացավ տեսնել ամրոցը և ստանալ գանձերը:

Նա կարողացավ տեսնել ամրոցը, որովհետև չլսեց մարդկանց և իր համառության շնորհիվ անցավ դժվարին և խոչնդոտներով լի ճանապարհը գնաց և գտավ ամրոցը: Ամրոցի տիրուհին որպես առաջին այցելու Մարտինոին պարգևատրում է գանձերով:

Մեկնաբանի՛ր այս միտքը՝ Պատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը:

Այսինքն ասվում է այն մասին, որ ով առաջինը կհաղթահարի դժվարությունը և առաջինը կհասնի իր նպատակին այն էլ կպարգևատրվի:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

1. Տեքստի նախադասությունների մեջ տեղադրի՛ր հարցերին համապատասխան նախադասություններր։

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, քանի որ մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, որ կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել։ Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, որ արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան։ Դրանից ե՛ւ ջերմությունն է զգալիորեն նվազել, ե՛ւ խավար  եղել, այնքան որ կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել։ Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, դրանց թվում են նաև դինոզավրերը, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են։

2. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:

ա) Այգեբաց – այգաբաց , – այգի և այգ/առավոտ

այգեբաց – խաղողի վազերը բացել

այգաբաց – լուսաբաց

բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել – նայել)

հայելի – նայելու ապակի

հայացք – նայվածք

ծովահայաց – դեպի ծովը նայող, ծովին ուղղված

գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց: – ակն, այսինքն աչք բառն է բոլորի արմատը։

Ակնթանթ – մի պահ

Ակնդետ – առանց աչք թարթելու

Ակնոց – տեսողությունը կարգավորող ոսպնյակներ

դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել -փնտրել):

քինախնդիր – քեն փնտրող, քեն պահող

վրեժխնդիր – վրեժ փնտրող

մանրախնդիր – մանրուքներին ուշադրություն դարձնող

Posted in Մայրենի

Մանուշակը Հյուսիսային բևեռում

Առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր մանուշակին նկարագրող նախադասությունները:

Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:

2. Ո՞ր տողերում է արտահայտված հեքիաթի ասելիքը /գաղափարը/:

_Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:

3. Ինքդ ձևակերպիր հեքիաթի ասելիքը:

Իմ կարծիքով այս հեքիաթի ասելիքն այն է, որ յուրաքանչյուր սկսված աշխատանք պետք է հասցնել ավարտին։

4. Տրված նախատդաությանների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:

Օրինակ՝

Ինձ մոտ նոր դասագրքեր կա: — Ինձ մոտ նոր դասագրքեր կան:

Գարնանը օրերը երկարում է: – Գարնանը օրերը երկարում են:

Նրա մազերը սև է: – Նրա մազերը սև են:

Քո երգերն ամրողջ քաղաքում երգվում է: – Քո երգերն ամրողջ քաղաքում երգվում են։

Կատվի աչքերը ճրգի պես վառվում էր: – Կատվի աչքերը ճրգի պես վառվում էին:

Ուրախ էր անցնում նրա օրերը: – Ուրախ էին անցնում նրա օրերը:

Ցրտերն ընկավ: – Ցրտերն ընկնում են:

Ջրերը կտրվեց: – Ջրերը կտրվեցին:

Դրածիդ մեջ սխալներ կա: – Դրածիդ մեջ սխալներ կան:

Քաղաքում ինչ-որ լուրեր է պտտվում: – Քաղաքում ինչ-որ լուրեր են պտտվում:

Այնպես փախան, որ հետքերն էլ չի երևում: – Այնպես փախան, որ հետքերն էլ չէին երևում:

5. Պարզ համառոտ նախադասություններն ընդարձակի՛ր:

Ընկերդ վախենո՞ւմ է: – Ընկերդ վախենո՞ւմ է գազազած շներից:

Հիշեցնե՞մ: – Հիշեցնե՞մ, որ տնային աշխատանքներ ունես։

Պիտի համոզե՞մ: – Պիտի համոզե՞մ քեզ, որ գաս հաց ուտելու:

Ծառը ծադկե՜լ է: – Ծառը ծադկե՜լ է ու բուրում է։

Որդիս պիտի կարողանա: – Որդիս պիտի կարողանա այս քննությունը հանձնել:

Հիշի՛ր: – Հիշի՛ր, որ այսոր պիտի ֆիլմ դիտենք։

Վստահի՛ր: – Վստահի՛ր քեզ և աշխատիր։

Բերե՛ք: – Բերե՛ք գոծիքները և սկսեք աշխատել։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

1. Երեք նախադասությամբ ներկայացված միտքն արտահայտի՛ր տասը նախադասությամբ։

Խելամիտ զովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողակն է: Գովազդը հետևյալն է. «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել:

____________________________________________________________________________________________

«Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան վրա է գտնվում։ Այն շրջակայքի բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողակն է: <<Ֆուձի>>-ին 3776 մետրանոց գագաթ ունի։ Խելամիտ գովազդը հարստացրեց հյուրանոցի աշխատակիցներին։Գովազդը հետևյալն է․
,,Այստեղ, եթե ձեզ համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակ լինի,  հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի: Տեսանելիությունը տևել է տասնյոթ տարի։ Այս ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել տեսանելիությունը:

2. Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտի՛ր։

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս։

Այն հիմնականում թիթեռներով է սնվում:

Անգլիայում մեծ ճանաչում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:

Անգլիայում մեծ ճանաչում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։

Ծաղիկն ունի չորս հազար տեսակ:

Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:

Առավել արժեքավոր է մի տեսակը։

Նրա հոտը շարունակ փոխվում է:

Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:

Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ:

Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը։

Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

Ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել: Այս հարցն արդեն ունի գիտական։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

1. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Նա թագավորին նամակ էր գրել իր որդու` Եգորի մասին:

Նա թագավորին նամակ էր գրել իր որդու, Եգորի մասին

Վաղուց չէր տեսել ընկերոջը `Վահագնին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը ,Վահագնին

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով, Զավենի ընկերներով:

Իշխանը կանչեց բերդապետին, Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Իշխանը կանչեց բերդապետին՝ Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

2. Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։


Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։Նրա դեմ դուրս եկավ պահակը։ Նո գողին հարցրեց թե պարկում ի՛նչ կա և ո՛ւր է տանում։ Գողը հանգիստ բացատրեց, թե տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ իրեն պատվիրել է որոշ իրեր տանել եղբոր տուն։ Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։ Նա հարցրեց, թե ինչո՛ւ այդ դեպքում տնից ոցբ ու՝ կացչի լսվում։ Բայց գողը դրա պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ թող պահակը հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։ Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց գողին։ Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։

Առաջադրանքներ

Ա) գրի՛ր ո՞րն է այս տեքստի ասելիքը,

Տեքստի ասելիքը այն է, որ պետք չէ միամիտ լինել, և հավատալ ամեն մեկին։

Բ) հերոսներին նկարագրի՛ր և բնութագրիր ( չորս-հինգ գործող անձ թող լինի),

Տան տերը և նրա կինը շատ անխելք էին, քանի որ նրանք գողին գտնելու համար քայլեր չէին անում, այլ նստում և ողպում էին։

Պահակը միամիտ էր, քանի որ նա հավատաց գողին առանց սկբունքներ ունենալով։

Գողը խելացի և խորամանկ էր, քանի որ կարողացավ դուրս գալ այդ իրավիճակից։

Գ) գործողության վայրը նկրագրի՛ր

Իմ կարծիքով դա հարուստների տաղամաս էր, որը շրջապատված էր պահակներով։

Դ) բացատրի՛ր՝ ինչպե՛ս են հասկանում այս նախադասությունը ՝
     ա/ Գողը, հասկանում է, թե նրանք ողբալու են նրանց ունեցվացքի համար։

     բ/  Պահակը, հասկանում է, թե տիրոջ համար է լաց լինելու։

«հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։»

Ե) Վերանգրի՛ր ։

Խորամանկ գողություն։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

1. Տեքստը երեք նախադասությամբ փոխադրի՛ր

1. Տեքստը երեք նախադասությամբ փոխադրիր`

ա) աոաջին և երկրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասությունները մեկական նախադասություն դարձնելով,

 բ) երկու նախադասություն հանելով:

Գայլն անցնում էր մի վրանի մոտով: Նա տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում: Այդ փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլին: Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց: Ասաց.

-Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի՛:

Գայլն անցնում էր մի վրանի մոտով և տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում: Այդ փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլի մոտեցավ հովիվներին ու բողոքեց:

-Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի՛:

Գայլն անցնում էր մի վրանի մոտով: Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց։

-Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի՛:

2. Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը գտի՛ր. ի՞նչն է այդ տարբերության պատճառը:

Ա. Սուրենին` ակումբի նախագահին, կհամոզենք:

Սուրենին են ասում

 Բ. Սուրենին, ակումբի նախագահին կհամոզենք:

Սուրենին և նախագահին են համոզելու

Ա. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես ճոճելով բարակ իրանը: 

Եղեգնի նման

Բ. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես, ճոճելով բարակ իրանը:

Դուրս է գալիս եղեգնի նման և ճոճելով բարակ իրանը։

Posted in Մայրենի

Ճշմարտության մոլորակը

 1.Տարրական դպրոցի առաջին դասարանում նա ստեղծեց տանձերին խուտուտ տվող մեքենա, սառույց տապակելու խեցաման , կշեռք՝ ամպերը կշռելու համար, հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում և այլն:

Այս հայտանգործությունները ինչով կարող էին օգնել մոլորակի բնակիչներին, ի՞նչ օգուտ կտային:

տանձերին խուտուտ տվող մեքենա – կօգնի մարդկանց տանձերը ավելի հեշտ հավաքել։

սառույց տապակելու խեցամամ – կօգնի մարդկանց արագ մանրացնել սառույցը։

կշեռք՝ ամպերը կշռելու համար – կօգնի մարդկանց հասկանալ եխանակը, եթե ամպը ծանր է ուրեմն անձրև է գալու, իսկ եթե թեթև է ուրեմն չի գա: 

հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ – Մենք կհասկանանք, թե ինչն է անհանգստացնում քարերին։

երաժշտական մուրճ, որը մեխ  խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում – կօգներ մարդուն, որ այդ մուրճի ձայնը չանհանգստացնել մարդուն, այլ ընդհակառակը երաժշտություն ավելի սիրել։

2. Հորինիր պատմություն ,,Ստի մոլորակը,, վերնագրով:

Ստի մոլորակ

Posted in Մայրենի

Ստի մոլորակ

Մի ժամանակ կար մի մոլորակ, որտեղ բոլորը սուտ էին խոսում։ Մարդիկ իրար ստում էին։ Եկավ մի ժամանակ, որ մարդիկ որոշեցին չհստել և ինչ մտածում են ասեն։ Նրանք մարդկանց հետ խոսալու ընդացքում կարող էին այնպիսի բան ասեն, որ նրա դուր չգա, բայց գիտեր, որ նա ճիշտն է ասում։ Մոլորակում այդ ճշմարտության համար մարդիկ իրարից բաժանվում էին։ Նրանք հասկացան, որ կյանքում ավելի լավ է ստել, քան ճշմարիտ ասել, քանի որ այդ ճիշտը դժբախտություն է բերում։ Այդ պատճառով մոլորակի անվանումը դրեցին «Ստի մոլորակ»։

Posted in Մայրենի

Հսկայի մազերը

Առաջադրանքներ 

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Անհասկանալի բառեր չկա։

2. Ո՞ր հեքիաթին կամ ստեղծագործության ես նմանեցնում։

Խելացին և անխելքը

3. Ի՞նչ միտք , գաղափար կարող է արտահայտել այս հեքիաթը։ 

Ստեղծագործության գաղափարը այն է, որ կյանքում մի շաագործի մարդուն, քանի որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է։

Posted in Մայրենի

Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում

Կյանքում միշտ նոր միջավայր մտնելուց առաջ պետք է ինքդ քեզ այնպես դրսեվորես, որ քեզ ճանաչեն լուրջ և կրթված մարդ։ Երբ այդ մարդուն տեսնում ես առաջին անգամ իր հետ եղիր հարգանքով և սիրով, քանի որ մի օր էլ կարող է նրա օգնությունը քեզ պետք գա։ Մարդ իր վատ արարքով կարող է պատվազրկել իր կողակիցներին և ընկերներին։ Մարդուն ճանաչում են ըստ իր արարքի։