Posted in Մայրենի

Տերն ու ծառան

Բնութագրի՛ր կերպարներին: Ո՞ր կերպարի կողմն քո համակրանքը, ինչո՞ւ:

Մեծ եղբայր – Մեծ եղբայրը ավելի խելոք էր և չէր հասկանում, որ սղալ է։

Փոքր եղբայր – Փոքր եղբայրը ավելի խելացի էր և հասկանում էր որ ամեն գնով պետք է տիրոջը ջղայնացնել։

Ինձ դուր եկավ փոքր եղբոր պահվացքը, քանի որ նա հասկացավ ինչ պետք է անել այդ ժամանակ։

Posted in Մայրենի

Թումանյան

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

1. Բացատրի՛ր բառերը՝ կուսական, զուր, զիլ…

կուսական – բնական վիճակում գտնվող

զուր – արդյունք չտվող

զիլ – բարձր և սուր

2. Ի՞նչ է պատրանքը, բացատրի՛ր վերնագիրը: 

Պատրաքը նշանակում է, երազանք։

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝

Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Բացատրի՛ր բառերը։ 

Գահ – թագավորական զարդարուն բարձրադիր աթոռ

Հողմ – ուժեղ քամի

Փորձի՛ր ձևակերպել բանաստեղծության ասելիքը։

Բանաստեղծությունը ասելիքը այն էր, որ երկու սև ամպ չէին հանձվում և իրար հետ էին անցկացնում իրենց կյանքը։