Հարցեր և առաջադրանքներ․
1․ Ինչպե՞ս է բնորոշում Արգիշտի 1-ին Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը։
Արգիշտի 1-ի օրոք (Ք․ա․ 786-764 թթ) Վանի թագավորությունը ունեցավ շատ մեծ հաջողություններ։ Նրա թագավորությունը շատ մեծացել էր նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Արգիշտի առաջինը գրավվեց Բաբելոնիան։ Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից շրջափակեց Ասորեստանը։ Ասորեստանը շատ վաղեցած էր։ Նրանց գերագույն հրամանատարը ասում էր, որ Արգիշտի 1-ը (որի անունն անգամ ահարկու է, որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ են)։ Արգիշտի առաջինը հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին (Ք․ա․ 782 թ․) որը այժմ Հայաստանի մայրաքաղաքն է՝ Երևանը։
2․ Ներկայացրեք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք։
Արգիշտի առաջինի գերիշխանությունը տարածվել է թագավորության սահմաներից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան մեջը)։ Իսկ նրա քաղաքաքան ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաներ։
3․ Ի՞նչ կարևոր հենակետ-քաղաքներ կառուցեց Արգիշտի 1-ը, պետության հյուսիսում։ Ո՞ր թվականին է հիմնել Արգիշտիխինիլին։
Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք ամրոց Արգիշտիխինիլին (Ք․ա․ 776 թ)։
4․ Մինչև ո՞ւր էին ձգվում Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները։
Արգիշտի առաջինի քաղաքական ազդեցությունը շատ մեծ էր դա մենք հասկանում ենք տարբեր սեպագրերից, որոնք գտնվել են պեղումների ժամանակ օրինակ՝ այդ սեպագրերը պահպանվում են Բեռլինի թանգարանում։
5․ Ի՞նչ ընդգրկում ուներ Վանի տերությունը Սարդուրի 2-ի օրոք։
Թագավորությունը շարունակում էր հզորանալ նաև հաջորդ արքա Սարդուրի երկրորդի օրոք (Ք․ա․ 764 -735 թթ)։ Հյուսիսում սահմանը հասնում էր Սև ծով ՝ ներառելով Կուլ խա (Կուլխիդա երկիրը)։ Հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին։ Առաջին անգամ Արցախը (Ուրտեղի) անվամբ հիշատակում է Սարդուրի երկրորդը։ Արևելլքում սահմանը հասնում էր Կասպից ծավ իսկ աչևմուտքում Փոոքր Ասիա։ Սարդուրի երկրորդը կրկին գրավեց Բաբելոնյան։ Ամրապնդեց սահմանը մինչև Պարսից ծոց նաև հարավ- արևմուտքում գրավեց Դամասկոսի թագավորությունը։ Չորս ծովերի միջև ստեղծվեց հզոր թագավորությունը։
6․ Համեմատեք Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի նվաճումները։
Այսպիսով՝ Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի օրոք Վանի թագավորությունն Առաջավոր Ասիայի ամենաուժեղ պետությունն էր։ Նրանք երկուսնել Հայաստանի սահմաները մեծացրեցին գրավեցին Բաբելոնյիան և ամրապնդեցին սահմաները չորս ծովի միջև։