Posted in Մայրենի

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Երրորդ ուսումնական շրջանի ընթացքում ես ունեցա շատ ու շատ ձեռքբերումներ և հաջողություներ։ Ձեռքբերումներից մեկն այն է, որ ունեցա նոր ընկերներ։ Այս ուսումնական շրջանում ես չունեցա դժվարություններ։ Ինձ համար ամենից հաջողված նախագծերից են ամենամսյա գրադարանային ընթերցումները ։ Նախագիծը համարում եմ հաջողված, քանի որ իմացա նոր պատմություններ և կարդացի նոր գրքեր։ Ինձ համար ամենագեղեցիկ շարադրությունը «Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․» է, քանի որ սովորեցնում էր, թե ինչն է կյանքում ամենից կարևորը։ Չորս ամսվա ընթացքում կարդացածս ամենահետաքրքիր գիրքը «Գանձերի կղզի» գիրքն է, քանի որ սովորեցնում էր, որ պետք է լինել նպատակասլաց։ Սկսեցի ավելի կանոնավոր կարդալ գրքեր և գրել գրքերի ամփոփում։

Posted in Պատմություն

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ

  1. Ներկայացրեք իրավիճակը Հայաստանում I դարի առաջին կեսին:

Հայ ժողովրդի պայքարը անկախության պահպանման համար: I դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ պայքար էր։

  1. Պատմե՛ք Ադդոնի սխրագործության մասին:

Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան: 

  1. Արտաշեսյան արքայատոհմից հետո ո՞վ էր Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը:

Զենոնն

  1. Որտե՞ղ էր թագավորում Աբգարյանների արքայատոհմը:

Ուռհա-Եդեսիայում 

  1. Ինչո՞ւ էր Աբգար V–ը Քրիստոսին Եդեսիա հրավիրում, ի՞նչ պատահեց հետո:

Աբգարը նամակով՝ խնդրում է Քրիստոսին գալ Եդեսիա և բուժել իրեն: Եդեսիա է գալիս Քրիստոսի աշակերտներից Թադեոս առաքյալը: Նա քարոզում է Ավետարանը և բուժում Աբգարին: 

  1. Ի՞նչ նպատակ ուներ Վաղարշ I Արշակունին:

Պարթևստանի թագավոր Վաղարշ I Արշակունին (51-80 թթ.) Հռոմեական կայսրության դեմ որոշում է ստեղծել դաշինք:

  1. Ե՞րբ առաջին անգամ Վաղարշը և Տրդատը զորքով մտան Հայաստան:

52 թ. Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան: 

Posted in Պատմություն

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ

Ո՞վ է թագավորել Արտավազդ II-ից հետո: Ներկայացրե՛ք նրա գահակալումը:

Ք. ա. 30 թ. իր զորքով վերադառնալով Պարթևստանից՝ Արտաշես II-ն ազատագրեց Հայաստանը: Նա ջախջախեց Հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը:

  1. Հռոմեացիներն ո՞ւմ գահ բարձրացրին Ք. ա. 20 թ.։

Տիգրան III–ը

  1. Ի՞նչ գիտեք Տիգրան III–ի մասին:

Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը։ Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել` պայմանով, որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք: Սակայն հռոմեացիներն իրենց հաշվարկներում սխալվեցին: Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան III–ը սկսեց գերադասել հայկական շահերը: Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց իր Տիգրան անունով որդուն:

  1. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի գահին իշխած Արտաշեսյան վերջին արքաներին:

Տիգրան III, Տիգրան IV, Արտավազդ III

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Տրված բառերով ու արտահայտություններով փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`

բ) ավելի վերամբարձ:

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

—————————————————————————————————————

ա) ավելի խոսակցական

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ, տասնյակ կիլոմետրեր զարմանալի ահռելի սարեր են ելնում: Բուրգերն են` եգիպտական Թագավորների դամբարանները: Վիթխարի ու մեծասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ձգում ու ճզմում են մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած դժվար է մտածել, որ այդ հսկայական քարե սարերը ձեռակերտ են: Այն ժամանակ դրանք քարաբեկորներով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

Posted in Uncategorized

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Այո՜, Ջովանինո  Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
_ Սա ի՞նչ երկիր է,-հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.
_ Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ է, որի սկզբում «Չ» է դրված: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա՜տ օգտակար իր է:
_ Հրաշալի՜ է,-հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:
_ Ուրի՞շ… մենք  Չկախիչ էլ ունենք:
_ Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_ Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա՜յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` խնդրեմ՝ վերցրո՛ւ:  Ասենք ինչ-որ մեկին պիջակ է պետք, պետք չէ խանութ վազել գնելու համար: Պետք է մոտենալ Չկախիչին և վերցնել պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:
_ Լա՜վ… էլ ի՞նչ կա:
_ Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_ Վա՜յ, ինչ սարսափելի է:
_ Ո՜չ, ինչ եք ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ: Չհրացանը նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_ Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
_ Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանով, պատերազմը տեղնուտեղը դադարում է:
_ Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում է «Չ»-ով:

1. Ի՞նչ կանեիր եթե լինեիր Ջովանինո  Անբանի փողարեն։ Հիմնավորիր պատասխանը ՝ 2-4 նախադասություններով։

2. Եթե հնարավորություն ունենայիր ճանապարհորդել դեպի այդ երկիր ի՞նչ կպատմեիր քո երկրի մասին։ Հիմնավորիր պատասխանը ՝ 2-4 նախադասություններով։

3. Շարադրիր մտքերտ ՝ «Երկիր, որտեղ ամեն ինչ հակառակ է․․․» վերնագրով։ (8-10 նախադասություն)։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

1. Տեքստը պատմիր`

աօդաչուի անունից,

Մի անգամ Արագ ահահզանգ կատարեցին ինձ։ Ասացին Բելգիայի օդում կա ՉԹՕ, պետք է որսալ նրան։ Ես բարձրացա օդ և մի քանի վայրկյանում իմ արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեցի: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռովս հետապնդեցի ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Մենք ՉԹՕ-ն չէինք տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները։ Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

 բորպես լրագրող,

Մի անգամ ուզում էի տեսնել, թե ինչ կատարվում երկրում, որպեսզի լրագիր կազմեի։ Ինձ տեղեկացրեցին, որ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» է հայտնվել, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ են ուղարկել, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նրա արագությունը ժամում երկուհարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի է հասցրել: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները։ Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

 գորպես մի մարդոր չի հավատում և չի ուզումոր մյուսները հավատան:

Մի անգամ ասում են իբրև, Բելգիայի երկնքում «թռչող ափսե» է հայտնվել, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նրա արագությունը ժամում երկոհարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի է հասցրել, բայց վստահ եմ սուտ է: Ասում են թե, մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ, բայց ինձ թվում է սուտ է: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, մտածում եմ սուտ է, բայց վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

—————————————————————————————————————

Երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

Posted in Մայրենի

Գրագիր Ջուլիոն

1. Բնութագրի’ր Ջուլիոյին։ 

Ջուլիոյն շատ խղճացող շատ հոգատար գեղեցիկ սև մազերով ու գունատ դեմքով տասնչորսամյա մի գեղեցիկ տղա էր, ով սովորում էր ութերորդ դասարանում:

2. Ներկայացրո’ւ ստեղծագործության մեջ նկարագրված ընտանիքը և նրանց փոխհարաբերությունները։ 

Այս ընտանիքի փոխհարաբերությունները սկզբից շատ վատ էր երբ տաղան իր հոր փոխարեն գրում էր փաթեթները։ Երբ հայրը գնում և պարկում էր անկողին տղան անաղմուկ վեր էր կենում և գնում հոր առանձնասենյակ և գրում էր փաթեթները հոր գործը թեթևացնելու համար։ Չորս ամիս շարունակ այդպես ամբողջ գիշեր։ Հոր ամեն հինգհարյուր փաթեթը աեր երեք լիրա Հայրը գնացել էր դպրոց տղայի փահվածքի և սովորելու վարքը իմանալու համար և նրան ասացին, որ տղան ամեն օր դասարանում քնում է դասերի ժամանակ և շատ պասիվ է։ Հայրը եկավ և որդու վրա բարկացավ և ասաց, որ ինչու լավ չէս սովորում։ Տղան չուզեց խաբել հորը և ասեց իրականությունը։ Այդպես մի քանի անգամ նա նորից ամբողջ գիշեր նորից գրում էր փաթեթները։ Մի օր երբ նորից հայրը գնաց քնելու տղան նորից մտավ առանձնասենյակ և գրեց փաթեթները։ Գրիչը վերցնելու ժամանակ գիրք ընկավ գետնին և հայրը այդ դմբոցից արթնացավ և եկավ առանձնասենյակի դռան մոտ լսելու թե ինչ է կատարում այնտեղ։ Տղան նորից վերցրեց գրիչը և սկսեց լարված գրել։ Մի օր եկավ երբ հորը տվեցին երեսուներկու լիրա։ Այդ գիշերը տղան նորից գրում էր երբ հայրը մտավ սենյակ և տղան վախեցած ասեց կներես հայրիկ, որ ես քո փոխարեն գրում եմ քո փաթեթները։ Հայրը ասաց այդ ես պետք է ասեմ կներոս, որ վրատ բարկացել եմ։ Հայրը տարավ մոր անկողնու մոտ և ասաց համբուրիր։ Տղան գնաց և քուն մտավ և քնեց շատ երկար չորս ամիս տղան չորս ամիս չեր քնել խաղաղությամբ և լավ երազներով։ Երբ տղան արդնացավ տեսավ քնած հոր գլուխը:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

1. Տեքստը վերականգն՛ր ՝ նախադասությունները վերադասավորելով։ 

Ամբողջ աշխարհում մարդկանց արյունը չորս խմբի է բաժանվում և միանման (0 կամ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ) նշանակվում։ Արյան խմբերի միջև եղած տարբերությունը փոքր է. բայց չի կարելի անտեսել, որովհետև վերաբերում է էրիթրոցիտներին և արյան շիճուկի կարևոր հատկություններին։ Արյան խումբն ամբողջ կյանքում չի փոխվում։ Երեխաները դա ծնողներից են ժառանգում։ Ըստ ֆրանսիացի հոգեբան ժան Բատիստ Դելակուրի, արյան նույն խումբն ունեցող մարդիկ նման խառնվածք ունեն։ Ճապոնացի հոգեբանները պնդում են, որ մարդու արյան խումբը թույլ է տալիս եզրակացնել, թե մարդն իրականում ինչպիսի՛ն է։ Թեև դա ճակատագրի վրա որոշակիորեն չի ազդում, բայց առողջության վրա ազդեցություն թողնում է։

2. Գտի՛ր,  բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրության հիման վրա է կազմված:

ա)Քննադատ, արտատեր, եռագույն, ղեկավար, ծովակալ, մանրախնդիր, աստղաշող, թուլակամ, երկփեղկ:

բ) Ջրաղացքար, դյուցազնակերպ, կիսաշրջանագիծ, կիսաշրջազգեստ, հեռագրատուն, հեռագրավար:

Ա խմբի բառերը երկու արմատով են, իսկ Բ խմբինը երեք արմատով են։

3. Տեքստը համառոտ փոխադրի՛ր։

Մի անգամ բախտ ունեցա լսելու, թե ինչպե՛ս էին աչքերը գանգատվում:

 -Իրո՛ք, շատ դժբախտ ենք,- ասացին նրանք:- Արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ շատ դժվար ենք ապրում: Մենք միշտ սովոր ենք տեսնելու, որ Արևն է պտտվում Երկրի շուրջը: Բայց հանկարծ հայտնվեց այդ Կոպեռնիկոսը, հայտնվեց այդ Գալիլեյը, և նրանք ապացուցեցին, որ սխալվում ենք, որովհետև Երկի՛րն է պտտվում Արևի շուրջը: Նայում ենք ջրին ու տեսնում, որ ջուրը մաքուր ու զուլալ է: Բայց հայտնվեց հոլանդացի Լևենհուկը, հայտնագործեց մանրադիտակն ու հետն էլ անամոթաբար հայտարարեց, որ ջրի կաթիլի մեջ ավելի շատ կենդանի արարած կա, քան գազանանոցում: Գիշերը նայում ենք երկնքին, ա՛յ, այնտեղ, վերև: Երկինքը սև է, կասկած լինել չի կարող, ախր լա՛վ ենք տեսնում: Բայց պարզվում է, որ այստեղ էլ ենք սխալվել: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, ու վերևում միլիոնավոր աստղեր ենք տեսնում: Այնպես որ, հիմա անվիճելի է ու ապացուցված, պիտի անցնենք թոշակի: Լա՛վ: Բայց էլ ո՞վ կնայի մանրադիտակներով ու հեռադիտակներով: 

Մի անգամ լեցի ինչպե՛ս էին աչքերը գանգատվում:

 -Իրո՛ք, շատ դժբախտ ենք,- ասացին նրանք:- Արդեն մի քանի հարյուրամյակ է դժվար ենք ապրում: Մենք միշտ սովոր ենք տեսնելու, որ Արևն է պտտվում Երկրի շուրջը: Բայց հանկարծ հայտնվեց այդ Կոպեռնիկոսը և Գալիլեյը, և նրանք ապացուցեցին, որ սխալվում ենք, որովհետև Երկի՛րն է պտտվում Արևի շուրջը: Նայում ենք ջրին ու տեսնում, որ ջուրը զուլալ է: Բայց հայտնվեց հոլանդացի Լևենհուկը, հայտնագործեց մանրադիտակն ու հետն էլ անամոթաբար հայտարարեց, որ ջրի կաթիլի մեջ ավելի շատ կենդանի արարած կա, քան գազանանոցում: Գիշերը նայում ենք երկնքին: Երկինքը սև է, կասկած լինել չի կարող, բայց պարզվում է, որ  սխալվել ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, ու վերևում միլիոնավոր աստղեր ենք տեսնում: Այնպես որ, հիմա անվիճելի է ու ապացուցված, պիտի անցնենք թոշակի:  Բայց էլ ո՞վ կնայի մանրադիտակներով ու հեռադիտակներով: 

Posted in Բնագիտություն

Ամփոփիչ աշխատանք

Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմությանը դա մարմնի բնութագրվող տաքության աստիճան է։


Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում են, երբ նրանց ջերմաստիճանները հավասարվում են։


Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ջերմաչափները լինում են էլեկտրական, էլեկտրոնային, մետաղական և հեղուկային:


Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Բժշկական ջեմաչափից շատ զգուշ պետք է օգտվել։ Օգտվելու համար պետք է թափահարել դնել թևի տակ մեծին 7 րոպե, փոքրին 5 ամենանոռմալ ջերմաստիճանը 36 C է իսկ եթե 40 կամ 41 է ուեմն մարդ կարող է ուշաթափվել։


Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Խտացում,պնդեցում,գոլորշացում,հալում,եռում ջերմային ընդարձակում։


Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալում-երբ որ մարմինը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի։
Պնդացում-երբ որ մարմինը հեղուկ վիճակից վերացվում է պինդ վիճակի։


Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Եռման ջեմաստիճանը կոչվում է այն մեծությունը, որի ժամանակ հեղուկը սկսում է եռալ, օրինակ ՝ ջուր։


Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Գոլոշիացում-երբ որ հեղուկ կամ պինդ վիճակում գտնվող մարմինը 100 ցելսիուս ջերմաստիճանի տակ տաքացնելիս այն գոլոշիանում է։
Խտացում-երբ որ հեղուկ կամ պինդ վիճակում գտնվող մարմինը սառացնելիս փոքրացնում է իր զանգվածը։


Ո՞րն է Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրը.

Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է:

Ի՞նչ վառելանյութեր են ձեզ հայտնի: 

Հեղուկ – նավթը, բենզինը, մազութը, բնական գազը, և այլն։ 

Պինդ – Փայտը, տորֆը, քարածուխը, և այլն։


Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:

Այն մարմինը, որը շփելուց հետո ձգում է այլ մարմիններ, էլեկտրականացված է, այսինքն՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք։


Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական , և որո՞նք ՝ բացասական :

Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները միմյանց վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցողները՝ ձգում։ Երբ երկու միմյանց հետ հպվող կամ շփվող մարմիններ էլեկտրականանում են, նրանք ձեռք են բերում տարբեր նշանի լիցքեր՝ դրական (+) և բացասական (-)։


Ի՞նչ է էլեկտրական հոսանք:

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:


Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչները:

Այն նյութերը, որոնք հոսանք չեն հաղորդում անվանում են մեկուսիչներ, իսկ որոնք լավ են հաղորդում՝ հաղորդիչներ։

Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով: Օդի ընդարձակման ժամանակ առաջանում է ալի, որը առաջացնում է որոտ։


Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության երկայնքով, ծայրը մասըմիացնում է հողին։


Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Չի կարելի  պառկել գետնին պետք է կքանստել, բարձր ծառի տակ չիկարելի թաքնվել, պետք է արագ ջրից դուրս գալ, չի կարելի ձեռք տալ մետաղ է առրկաներին, պետք է թաքնվել` խիտ անտառներում ավտոմեքենայում բնակելի շենքում, չպետք է մոտոցիկլետ և հեծանիվ քշել։


Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:

Ոսպնյակները կոր մակերևույթ ունեցող թափանցիկ մարմիններ են :


Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:

Հավաքող և ցրող


Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:

Օրինակ՝ երբ, որ գդալը կամ մատիտը իջեցնենք ապակյա բաժակում լցված ջրի մեջ, մեզ կթվա, որ այն կոտրված է:

Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը 25սմ։


.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Մարդու աչքի մասերն են։

Եղջերաթաղանթ,բիբ,ակնապատյան,

ցանցաթաղանթ,տեսողական նյարդ,ապակե նման մարմին, ծիածանաթաղանթ և ակնաբյուրեղ։

Աչքի բիբը, կախված լուսավորությունից, փողում է իր չափերը և կարգավորում աչքի մեջ ընկնող լույսի քանակը։ Որևե մարմնից եկող և աչքի մեջ ընկնող լուսյը նախ բեկվում է եղջերաթախանթի վրա, ապա անկաբյուրեղում և ապակե նման մարմնում։ Ցանցաթաղանթի վրա առաջանում է դիտվող առարկայի իրական, փոքրացված, շրջված պատկերը։ Տեսողական նյարդի օգնությամբ այդ պատկերը հաղորդում է գլխուղեղին և մարդու մոտ առաջանում է տեսողական զգացողություն։


Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։

Ակնոցը շտկում է տեսողության արատները։


Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։

Տեսողության արատները կանխելու համար պետք է կրել ակնոց։

Ի՞նչ է բջիջը։

Այն միկրասկոպային մարմինները որոնք տարբերվում են իրարից և կան ամեն մարմիններում դա կոչվում է բջիջ։


Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերն է՝, O,N,H,CԼ


Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բջջի հիմնական կառուցվածքային մասերն է՝, կորիզ, բջջաթաղանթ, ցիտլոպազմա, օրգանոիդ։


Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթը միջավայրից պաշտպանում է մարմնին։


Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթը միջավայրից պաշտպանում է մարմնին։

Ի՞նչ է հյուսվածքը։

Այն բջիջները, որոնք ամեն ինչով նոինն են կոչվում են հյուսվածք։


Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք: 


Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Կենդանականիների հյուսվածքները լինում են, էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։


Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

Մեխանիկական հյուսվածքն է Կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դերը։

Posted in Առողջագիտություն

Եղունգների խնամք

Առողջ եղունգը հարթ է, փայլուն և նուրբ վարդագույն երանգով։

Եղունգների խնամքը շատ կարևոր է առողջություն համար։ Քանի, որ նրա տակ ու հավաքված կեղտն ու միկրոբները կարող են հիվանդության պատճառ դառնալ։ Այդ թվում ճճվակրություն։

Եղունգների աճը անընդհատ է, ժամանակ առ ժամանակ դրանք պետք է կտրել ըստ անհրաժեշտության։ Եղունգները հեշտ է կտրել լողանալուց հետո, երբ դրանք փափուկ են։ Եղունգները կրծել շատ վնասակար և վատ  սովորություն է։

Ձեռքերի եղունգները կտրում են կլոր, իսկ ոտքերինը ուղիղ։