Posted in Uncategorized

Գանձեր ունեմ անտակ, անծեր

Իմ գանձը իմ Հայաստան աշխարհն է, որը անծայրածիր է։ Սիրում եմ իմ աշխարհը՝ Սիսն ու Մասիսը, ամեն մի սարն ու ջուրը, քարերը ժայռերը։ Երանի՜ աշխարհս միշտ կանգուն մնա, միշտ լինի բարձունքի վրա, քանի որ ես իմ Հայաստանի մի մասնիկն եմ։ Պետք է, մենք բոլորս կանգուն պահենք մեր երկիրը, շենացնենք ու լիացնենք։

Posted in Մայրենի

Իմ երգը 

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառերը՝ շնորհք, վերուստ, ճոխ, հանք, բաշխել, երկյուղ։

Շնորհք – որևէ կարգի ընդունակություն, ձիրք, բնատուր ունակություն:

Վերուստ – երկնքից, աստծուց, բնությունից, ի բնե:

Ճոխ – հարուստ, ճոխ ապրուստ:

Հանք – բնական հանքային հումք, որ պարունակում է մետաղներ կամ մետաղային միացություններ

Բաշխել – բաժին-բաժին հատկացնել տալ, բաժանել

Երկյուղ – վախ, սարսափ, ահ, սոսկում

2. Դուրս գրի՛ր ժխտական նախածանց ունեցող բառեր։ 

Անհուն, անհատ, անվերջ։

3. Դուրս գրի՛ր հոմանիշ բառեր։ 

Երկյուղ – ահ

4. Ո՞րն է բանաստեղծության արտահայտած գաղափարը։

Բանաստեղծության արտահայտած գաղափարը այն է, որ իր համար գանձն ու հարստությունը՝ սերն ու բարությունն է։

5. Դուրս գրի՛ր ածականններ՝ հատկանիշ ցույց տվող բառեր։ 

անտակ, անծեր, հարուստ, առատ, անվերջ, ճոխ, անհուն, ազատ, լեն, անհատ, չար, բախտավոր, պայծառ։

6. Գանձեր ունեմ անտակ, անծեր․․ Ի՞նչ գանձերի մասին է խոսում Թումանյանը։ 

Այս տողերով նա ուզում է ասել, որ ամենա թանկ բանը սերն ու բարությունն է։

7. Ինչո՞ւ է վերնագրված ,,Իմ երգը։

Ես զգում եմ թե ինչպես է հոգիս լցվում սերով և բարությամբ։ Ես զգում եմ թե ինչպես է իմ սիրտը ու հոգին լցվում ջերմությամբ ու սիրով։