Posted in Պատմություն

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

Ե՞րբ սկսվեց հռոմեա–հայկական պատերազմը: Ի՞նչ դեպքեր էին նախորդել դրան:

Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից:

Ե՞րբ են տեղի ունեցել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը:

Ք.ա. 69

Ինչպես ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը Հայաստան:

Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ–հռոմեական հաշտության պայմանագիր:

Պոմպեոսը ե՞րբ եկավ Արևելք: Ի՞նչ քայլեր նա ձեռնարկեց:

Ք. ա. 66 թ.

Ինչո՞ւ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ:

Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս քայլը բացատրվում է Տիգրան Մեծի հայրենապաշտությամբ: Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվեր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած` ընդդեմ ամբողջ աշխարհի:

Երբ մահացավ Տիգրան Մեծը: Բնորոշեք նրան իբրև տիրակալի:

Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին 85 տարեկան հասակում: Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։

Posted in Պատմություն

Տիգրան Մեծի տերությունը

1. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները:

 Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս:

  1. Որքան էր Տիգրան Մեծի բանակի թիվը: Դրանից որքանն էր բուն հայկական զորքը:

Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

  1. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին` Արգիշտի I-ին և Տիգրան II Մեծին:

Տիգրան 2 ուշադրություն է դարձրել տարածքները մեծացնելու վրա, իսկ Արգիշտի 1 տարածքը հարստացնելու վրա։

  1. Ե՞րբ և որտե՞ղ կառուցեց Տիգրան Մեծն իր նոր մայրաքաղաքը:
    Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը:

 Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը:

Posted in Պատմություն

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

1. Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Ասորիքի նվաճումը:

Հայոց Միջագետք, Կորդուք, Օսրոյենեն, Միգդոնիան:

2. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:

Սելևկյան պետությունը երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր: Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: 

3. Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

4. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

5. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

Ք. ա. 70-ական թվականներին Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

6. Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:

Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Posted in Պատմություն

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Ծեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:

Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 6-ը

2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:

Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք:

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինիո՞վ է այն ամրապնդվել:

Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք: Իսկ հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ: Դա չէր խանգարում Միհրդատ Եվպատորի նվաճողական ծրագրին: Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: 

5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարփևական պատերազմը:

Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:

Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: 

Posted in Պատմություն

Արտաշես Առաջինի բարենորոգումները

1. Ներկայացրեք Արտաշես 1-ի վարչական և ռազմական բարեփոխումները, Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց:

Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

2. Ինչու՞ Արտաժես 1-ը իրականացրեց հողային բարեփոխում:

Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը։

3. Ի՞նչ տոհմանունով է ներկայանում Արտաշես1-ը սահմանաքարերի արամեատառ արձանագրություններում:

Հայկազունի

4. Ուրիշ ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ը,

Նա հիմնադրել է Արտաշատ քաղաքը։

5. Պատմեք Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման մասին: Ինչու՞ են այն անվանել Հայկական Կարթագեն:

Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Posted in Պատմություն

Ճամբորդություն դեպի Էջմիածին թանգարան

Մենք այցելեցինք «էջմիածնի թանգարան»։ Այնտեղ տեսանք տարբեր հին բաների մնացորդներ։ Տեսել ենք «նոյան տապանի մնացորդներ», «Ասծուն խաչած խաչի մնացորդներ» և «Կաթողիկոսի նստավայրը» և այլն։ Ես այդքանը տեսնելուց հետո շատ զարմացա, թէ ոնց է պահպանվել այդքան դարերի ընթացքում։ Այս ճամբորդության ընթացքում շատ բաներ սովորեցի։ Շատ լավ անցավ և ցանկանամ գնալ նորից ավելի կոնկրետ տեսնելու համար։

Posted in Պատմություն

Տիգրան 2-ի գահակալումը: ՄԵԾ Հայքի ամբողջականության վերականգնումը

1.ով և երբ է թագավորել Մեծ հայքում Արտաշես 1-ից հետո:

Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա  ավագ որդի Արտավազդ 1-ը

2.ինչու Տիգրան արքայազնը որպես պատանդ ուղարկվեց Պարթևստան

որովհետև Պարթևստան հետ պատերազմում Մեծ Հայքը պարտվեց և Տիգրան արքայանզը պահանջեցին որպես պարտանդ

3.ով էր Տիգրան 2-ի հայրը,և երբ է ն թագավորել:

Տիգրան 2-ի հայրը Տիգրան 1-ը, Արտավազդ 1-ից հետո մոտ ք.ա.115թ., գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև ք.ա.95 թվականը:

4.երբ է Տիգրան թագադրվել Տիգրան 2-ը և որտեղ:

ք. ա. 95թ. վերադառնալով հայաստան արքայանզ Տիգրանը թագադրվեց Աղնձիկ նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում:

5.որ թվականներին է իշխել Տիգրան 2 մեծը:

ք.ա.95-55 թթ.

6.երբ և ինչպես է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին:

իր թագավորության  երկրորդ տարում ք.ա.94 թ., Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխով Արտանես երվանդունուն և ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին:

Posted in Պատմություն

Էջմիածին

«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն-թանգարանը հիմնվել է 1982 թ. հոկտեմբերի 11-ին: Ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է: Գանձատուն-թանգարանն անվանվել է ի պատիվ ամերիկահայ բարերարներ տեր և տիկին՝ Ալեք և Մարի Մանուկյանների:

Գանձատանը ցուցադրվող նմուշները ժամանակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր համայնքներից` ընդգրկելով աշխարհագրական լայն տարածք:

Գանձատանը ցուցադրվում են արժեքավոր բազմաթիվ իրեր, եկեղեցական, ինչպես նաև կիրառական արվեստի նմուշներ, սկիհներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր, հին հայկական գորգեր, կավե  ամաններ և փայտե փորագրություններ:

Այստեղ է պահվում Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն, որը ժամանակի ընթացքում կերտվել է պատմական Հայաստանի տարբեր շրջաններում:

2018 թ. Մայր տաճարի շինարարական ծավալուն աշխատանքներով պայմանավորված` տաճարի հարավարևելյան մասում գտնվող թանգարանի  նմուշների մեծ մասը տեղափոխվեց գանձատուն-թանգարան: Տեղափոխված սրբազան գանձերից են Ս. Գեղարդը (որով խոցել են Քրիստոսին, այն պահվում է արծաթե մասնատուփի մեջ), Նոյան տապանից սրբազան մասունքը, որն ամփոփված է 1698 թ. պատրաստված մասնատուփում, Խոտակերաց Սուրբ Նշան մասունքի պահարանը` Հիսուս Քրիստոսի Ս. Խաչափայտի մասունքով (914–929 թթ.), Աշոտ Երկաթի խաչը՝ մասնատուփով, որի մեջ պահվում է Քրիստոսի Խաչափայտից մի մասունք (այն գոյություն ունեցող թափորի խաչերից ամենահինն է), Անիի Հովհաննես-Սմբատ արքայի լեռնային բյուրեղից պատրաստված խաչը, Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների աջերը, Ս. Անդրեասի, Ս. Գևորգի մասունքները, Հավուց Թառ եկեղեցու Ամենափրկիչը, Կոմիտաս վարդապետի խույրը, Ստեփանոս Լեհացու, Վարդգես Սուրենյանցի կտավները և արվեստի արժեքավոր այլ նմուշներ:  

Posted in Պատմություն

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։

Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։

2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

ԱրտաշեսըԶարեհը 

3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

Ք․ա․ 189 թ․, 3ոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ 

4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։

Ք․ա․ 189-160

5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Ք․ա․ 163 թ

6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, Սելևկյան տերությունից

7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ POSTED INՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 6

Էրեբունի ճամբորդություն

Posted on 

Մեր Էրեբունի ճամփորդությունը սկսեցինք դպրոցի ավտոկայանատեղից։ Մենք նստեցինք երթուղին և շարժվեցինք դեպի Էրեբունի թանգարան։ Երբ որ հասանք այնտեղ մենք իջանք և միանգամից տեսանք Արգիշտի 1-ի արձանը։ Հետո սկսեցինք բարձրանալ ամենա վերև դեպի ամրոցը, և այնտեղ տեսանք շատ սիրուն առձանագրություներ, պարիսպ։ Այնտեղից տեսարան էր բացվում դեպի ողջ Երևանը։ Նաև տեսանք լաբիրինթներ։ Երբ որ իջանք ներքև մտանք թանգարան և տեսանք ողջ հայական լեռնաշխարհի տարածքը։ Այնտեղ տեսանք շատ հետաքրքիր իրեր, զարդեր, կարասներ, աշխատանքային գործիքներ, պատերազմային սայլեր, որոնք օգտագօրծել են պատերազմի ժամանակ։ Թանգարանից հետո նստեցինք երթուղին և գնացինք դպրոց։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդույունը։

Posted in Պատմություն

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։

Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։


2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

ԱրտաշեսըԶարեհը 


3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

Ք․ա․ 189 թ․, 3ոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ 


4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։

Ք․ա․ 189-160


5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Ք․ա․ 163 թ


6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, Սելևկյան տերությունից


7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։


8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։