Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:

Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ ծովախորշերի ու գետաբերանների մոտ են հանդիպում:

Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:

Այս ու այն կողմ թափթփված արկղները հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:

Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրերով տորթը զարդարեց:

Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր լողափների երկարությամբ:

2.Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:

Կան ջրային … («խուզարկու»), … (որ) … (ծով) ու … (օվկիանոս) … (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային … (հաջողություն): Վագներն իր … (ընկեր) հետ Ֆլորիդայի … (ափ) մոտ խորտակված իսպանական… (նավ) ավելի քան միլիոն դոլար … (արժեք) … (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ … (թիվ) են կազմում այնպիսի … (որոնող), … (որ) չեն կարողանում նույնիսկ … (որոնում) … (ծախս) փակել:

Կան ջրային խուզարկուներ, որոնք ծովերում ու օվկիանոսներում գանձեր են որոնում: Հայտնի են հեքիաթային հաջողություններ: Վագներն իր ընկերոջ հետ Ֆլորիդայի .ափի մոտ խորտակված իսպանական նավերից ավելի քան միլիոն դոլար արժեքով գանձեր է գտել: Բայց ավելի մեծ թիվ են կազմում այնպիսի որոնողներ, որոնք չեն կարողանում նույնիսկ որոնումների ծախսը փակել:

3. Տեքստի գոյականները հոգնակի դարձրո՛ւ: Քn կարծիքով, ո՞ր գոյականների թիվը չպիտի փոխել:

Դանդաղ ընթանում են անապատների նավերը՝ ուղտերը. նրա վրա սպիտակ ստվերների նման անշարժացել են հեծյալները: Ավազներն ու քարերն ասես շիկացած վառարաններ լինեն. կրակներ են շնչում: Օդը կանգնած է: Կապտավուն երկինքը պատած է կիսաթափանցիկ կարմրավուն մշուշաքողերով, և հորիզոնը գրեթե ձուլվել է երկնքին: Անապատների ճնշող լռությունը խախտում են միայն ուղտերի վզերից կախված զանգուլակների միապաղաղ զնգզնգոցները:

Leave a comment