Posted in Անգլերեն

Write a letter to your mother…

Hello dear mom. Before getting to the point of my letter, I want to say that I am very well, but I miss you. Mom, I want you to always be happy and happy, even if you are far from me. Mom, I know your eyes are waiting for me on the way, when I come I promise I will never be far from you. Mom, wait, I will come.

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

1. Ընդգծի՛ր այն բառերը, որոնք կապում են նախադասությունները:

Եթե ձկները ոչ մի ձայն չլսեին, հնարավոր չէր լինի նրանց խաբել տարբեր թրխկոց-կճրտոցներով:

Գիշերները ձկները սովորաբար դուրս են գալիս իրենց ապաստարաններից, որպեսզի որս անեն:

Ձկներին կարելի է ապաստարանում պահել, եթե դա լուսավորվի արհեստական լույսով:

Լույսի աղբյուրները դանդաղ տեղաշարժում են, որ ձկներր մի հարմար տեղում կուտակվեն:

Լույսով հրապուրելով՝ ձկներին կուտակում են մի տեղ, որպեսզի հետո հեշտությամբ որսան:

Նրանք լամպերը հաջորդաբար մարում են, որ ձկների վտառը շարժվի դեպի ցանցը:

2.  Պարզի՛ր, թե ընդգծված բառերից ո՛րն է բարդ նախադասության մեջ մտնող նախադասություններ կապում, ո՛րը՝ բառեր:

Մի երիտասարդ ծխախոտատուփի նման մի առարկա մոտեցնում էր դեմքին՝ աչքերին ու բերանին: Դա երևի տեսահեռախոս է, եթե մարդը միաժամանակ կարողանում է նայել և խոսել: Հավանաբար, նա մեր դեմքերին զարմանքի կամ  հիացմունքի արտահայտություն է տեսնում և շտապ մոտենում է մեզ: Արագ-արագ է խոսում, որ հասցնի պատասխանել մեր բոլոր հարցերին: Փողոցներում մեքենա չկա, բայց քաղաքի վրայով սրընթաց թռչում են ինչ-որ թեթև առարկաներ՝ անձնական ինքնաթիռները:

Posted in Մայրենի

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Առաջադրանքներ՝

1. Դուրս գրի՛ր մակդիրները:

Երազներ հոգու, մանկական աչեր, մրմունջը լճի, թափանցիկ հեռուն, սուրբ անուրջի, աստղային մութին։

2.  Մի քանի նախադասությամբ ներկայացրու բանաստեղծությունը:

Չարենցը բանաստեղծության մեջ նկարագրում է իր հայրենիքը։ Ցույց է տալիս, որ իր և իր հայրենիքի սուրբ անուրջները ընդհանուր են։ Բանաստեղծության մեջ, հասկացվում է Չարենցի մեծ սերը առ հայրենիք, և կարոտը կորցրածի նկատմամբ։

3. Բացատրի՛ր բառերը՝ մրմունջ, անուրջ, անհուն:

մրմունջ – շշուկ

անուրջ – երազանք

անհուն – բազմաթիվ, անսահման

4. Կարդա՛ Չարենցի բանաստեղծությունները, առանձանացրո՛ւ բանաստեղծություններ , որոնք քեզ դուր են գալիս ։ 

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ — չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, — երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, — օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

***
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
ոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
երեզմանիս մարմար քարին կմնա: