Posted in Մայրենի

Չարենց բանաստեղծություն

Գիշերն ամբողջ

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի,-

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արև չկար…

Գիշերն ամբողջ

Posted in Տեխնոլոգյա

Ծառերի կրապատում

Այո, եթե ծառերը պտղատու են և ցրտահարությունից պաշտպանվելու կարիք ունեն։

Պտղատու ծառերի համար առավել վտանգավոր են փետրվարյան արևի ճառագայթներն ու մարտ ամսվա ջերմային տատանումները։ Չկրապատված ծառի մուգ բույնը փետրվարյան կեսօրին տաքանում է (+9․․․+11 C), և այդ ջերմաստիճանը բավարար է, որ ծառն արթնանա ու սկսվի հյութափոխանակությունը։ Իսկ գիշերը՝ բացասական ջերմաստիճանի ժամանակ, (մինչև -10 C ) հյութը սառչում է, ինչի հետևանքով ծառի հյուսվածները վնասվում են և կեղևի վրա ճաքեր են առաջանում:

Մինչդեռ կրապատված բնով ծառն ավելի ուշ է արթնանում, և մեծ է հավանականությունը, որ ցուրտը կեղևը չի վնասի:

Սպիտակ գույնն անդրադարձնում է արևի ճառագայթները, ծառի բունը չի հասցնում տաքանալ մինչև գարնանային զարթոնքը և սկսում ծաղկել արդեն դրանից հետո։

Եթե աշնանը չի հաջողվել կրապատել ծառը, կարելի է դա անել փետրվարին, երբ ագրեսիվ ցուրտն արդեն նահանջել է, բայց ծառը դեռ չի արթնացել։ Գարնանն արդեն այդ անելն անիմաստ կլինի և կունենա միայն դեկորատիվ նշանակություն։ Իսկ եթե աշնանն արվել է, փետրվարին, մարտին կարելի է պարզապես թարմացնել կրապատումը։

Ոչ, եթե ծառերը դեկորատիվ են

Երևանյան միջավայրում ապրող դեկորատիվ ծառերի կրապատումն անիմաստ է, որովհետև կեղևն արդեն հաստացած է, շերտը՝ ձևավորված։ Ճամփեզրերի հաստաբուն ծառերի կրապատման պրակտիկան սկսել է կիրառվել Խորհրդային Միությունում՝ հիմնականում Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ռազմական մեքենաների շարասյուների համար՝ որպես ուղենշան: Նույն նկատառումներով, ի դեպ կրապատվում էին ճանապարհների եզրաքարերը:

Ներկայումս դեկորատիվ ծառերը կրապատելու ո՛չ պրակտիկ, ո՛չ առավելևս, էսթետիկ անհրաժեշտություն չկա:

Սխալ է նաև այն պատկերացումը, թե կրապատումով հնարավոր է պայքարել միջատների դեմ։ Հակառակը, դա կարող է նպաստել միջատների բազմացմանը՝ կրից չորացած կեղևի տակ։

Այսօր զարգացած քաղաքների կանաչապատման մեջ կրապատում չի կիրառվում։ Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, դեկորատիվ ծառերը կրապատելն օրենքով է արգելված։

Posted in Մայրենի

Ու վառվում է օրերում

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.

Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:

Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…


1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը: 

հողմ – ուժեղ քամի

ողջակեզ – ողջ-ողջ այրել

մթար – մութ

նժույգ – հեծնելու ձի

հրում – կրակ


2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը: 

Տխրություն։


3. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.
Ու վառվում է օրերում

Ոսկե հուր է փռված 

Թռչում են սրընթաց նժույգները

Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը…

Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը…

Posted in Մայրենի

Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը…

Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը…։ Ամեն ինչ քաղցր է, քաղցր են նաև մարդիկ։ Այս կյանքը ինչքանե էլ վատը լինի, պետք է շատ լավ անցկացնել։Այս կյանքը մեկ հատ է և կյանքը ապրելով ամեն մի մարդ ունի նպատակ իր կյանքը լավ անցկացնելու համար։ Եթե մարդը ունի նպատակ, ունենալը շատ քիչ է։ Նա պետք է այդ նպատակին հասնելու համար անցնի շատ դժվարություններ, որպեսզի նա կարողանա լավը լինել։ Կյանքը քաղցր է և դրա համար էլ ամեն մի մարդ, ունի իր քաղցրությունը։