Posted in Մայրենի

Շաբաթվա ընթերցում

Այս շաբաթվա ընթացքում կարդացել եմ Լևոն Նեսի «Բալզակ» գիրքը։ Գրքում ներկայացվում էր մի շանը, որը կորցրել է ընտանիքը։ Ում հանդիպում էր շունը, նրան դավաճանում էր և կորցնում տիրոջը։ Նա մտածում էր, որ կյանքում լավ մարդ չկա, բայց մի օր նրան հանդիպեց Մինասը, և շունը հասկացավ, որ կյանքում ոչ բոլորն են չար։

Հեղինակը ուզում էր ասել, որ կյանքում կարող ես հանդիպել և՛ լավ մարդկանց, և՛ վատ, բայց պետք է չհանձնվել և գտնել այն միակին, ով քեզ կսիրի և կխանմի ինչպես ձեր հարազատը։

Գիրքը ինձ շատ դուր եկավ և խորհուրդ կտամ գրքասերներին։

Posted in Մայրենի

Գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

Ես այս ամիս կարդացել եմ Ռոալդ Դալիի «Մեծ Բարի Հսկա» գիրքը։ Գիրքը նրա մասին էր, որ փոքրիկ աղջիկը ուզում էր ոչնչացնել հսկաներին։ Նա պայքարեց դրա համար, և նրա մոտ ստացվեց։ Հեղինակը ուզում է ասել, որ ինչ-որ բան շատ ես ուզում, անպայման կլինի, ուղղակի պետք է պայքարել։ Ինձ այս գրքը շատ դուր եկավ և խորհուրդ կտամ բոլորին։