Posted in Պատմություն

Էջմիածին

«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն-թանգարանը հիմնվել է 1982 թ. հոկտեմբերի 11-ին: Ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է: Գանձատուն-թանգարանն անվանվել է ի պատիվ ամերիկահայ բարերարներ տեր և տիկին՝ Ալեք և Մարի Մանուկյանների:

Գանձատանը ցուցադրվող նմուշները ժամանակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր համայնքներից` ընդգրկելով աշխարհագրական լայն տարածք:

Գանձատանը ցուցադրվում են արժեքավոր բազմաթիվ իրեր, եկեղեցական, ինչպես նաև կիրառական արվեստի նմուշներ, սկիհներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր, հին հայկական գորգեր, կավե  ամաններ և փայտե փորագրություններ:

Այստեղ է պահվում Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն, որը ժամանակի ընթացքում կերտվել է պատմական Հայաստանի տարբեր շրջաններում:

2018 թ. Մայր տաճարի շինարարական ծավալուն աշխատանքներով պայմանավորված` տաճարի հարավարևելյան մասում գտնվող թանգարանի  նմուշների մեծ մասը տեղափոխվեց գանձատուն-թանգարան: Տեղափոխված սրբազան գանձերից են Ս. Գեղարդը (որով խոցել են Քրիստոսին, այն պահվում է արծաթե մասնատուփի մեջ), Նոյան տապանից սրբազան մասունքը, որն ամփոփված է 1698 թ. պատրաստված մասնատուփում, Խոտակերաց Սուրբ Նշան մասունքի պահարանը` Հիսուս Քրիստոսի Ս. Խաչափայտի մասունքով (914–929 թթ.), Աշոտ Երկաթի խաչը՝ մասնատուփով, որի մեջ պահվում է Քրիստոսի Խաչափայտից մի մասունք (այն գոյություն ունեցող թափորի խաչերից ամենահինն է), Անիի Հովհաննես-Սմբատ արքայի լեռնային բյուրեղից պատրաստված խաչը, Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների աջերը, Ս. Անդրեասի, Ս. Գևորգի մասունքները, Հավուց Թառ եկեղեցու Ամենափրկիչը, Կոմիտաս վարդապետի խույրը, Ստեփանոս Լեհացու, Վարդգես Սուրենյանցի կտավները և արվեստի արժեքավոր այլ նմուշներ:  

Posted in Պատմություն

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։

Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։

2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

ԱրտաշեսըԶարեհը 

3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

Ք․ա․ 189 թ․, 3ոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ 

4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։

Ք․ա․ 189-160

5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Ք․ա․ 163 թ

6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, Սելևկյան տերությունից

7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ POSTED INՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 6

Էրեբունի ճամբորդություն

Posted on 

Մեր Էրեբունի ճամփորդությունը սկսեցինք դպրոցի ավտոկայանատեղից։ Մենք նստեցինք երթուղին և շարժվեցինք դեպի Էրեբունի թանգարան։ Երբ որ հասանք այնտեղ մենք իջանք և միանգամից տեսանք Արգիշտի 1-ի արձանը։ Հետո սկսեցինք բարձրանալ ամենա վերև դեպի ամրոցը, և այնտեղ տեսանք շատ սիրուն առձանագրություներ, պարիսպ։ Այնտեղից տեսարան էր բացվում դեպի ողջ Երևանը։ Նաև տեսանք լաբիրինթներ։ Երբ որ իջանք ներքև մտանք թանգարան և տեսանք ողջ հայական լեռնաշխարհի տարածքը։ Այնտեղ տեսանք շատ հետաքրքիր իրեր, զարդեր, կարասներ, աշխատանքային գործիքներ, պատերազմային սայլեր, որոնք օգտագօրծել են պատերազմի ժամանակ։ Թանգարանից հետո նստեցինք երթուղին և գնացինք դպրոց։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդույունը։

Posted in Պատմություն

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։

Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։


2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

ԱրտաշեսըԶարեհը 


3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

Ք․ա․ 189 թ․, 3ոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ 


4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։

Ք․ա․ 189-160


5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Ք․ա․ 163 թ


6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, Սելևկյան տերությունից


7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։


8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ 

Posted in Պատմություն

Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ներկայացրեք Հայաստանի վիճակը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

2․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։ Նրա դեմ պայքարում որն էր հայերի հաջողության գլխավոր պատճառը։

Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։

3․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս (Շամ) Երվանդականը կառուցե Կոմմագենեի կենտրոն Սամոսատ (Շամշատ) քաղաքը։ Նա հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին արքայական դրամներն են։ Ավելի վաղ դրամներ էին հատել Երվանդ 2-ը և Տիրիբազը, որոնք սակայն ոչ թե անկախ արքաներ, այլ Աքեմենյան տերության հայ սատրապներն էին։

4․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։

Երվանդ 4-րդ Վերջին արքան գահակալվեց Ք․ա․ մոտ 220-201 թթ։

5․ Ո՞մ զորքերը տապալեցին Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային։ Ո՞վքեր էին գլխավորում այդ զորքերը։

Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։ Դրանով Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

6․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ (ստրատեգոսներ)։ Այդ վիճակը շարունակվեց մինչև Ք․ա․ 190 թվականը։

Posted in Պատմություն

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին:

Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը: Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը:

2. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը և ովքեր էին հայկական զորքերի հրամանատարները: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին նրանք ճակատամարտից հետո:

ավգամելայի ճակատամարտին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ 3-ը, իսկ Փոքր Հայքինը` Միթրաուստեսը: Հայկական զորքերը հերոսաբար կռվեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան: Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

3. Ի՞նչ վախճան ունեցավ Ալեքսանդրի զորքի միակ հարձակումը դեպի Հայաստան:

Ըստ Ստրաբոնի, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում:

4. Հայաստանին վերաբերող ի՞նչ տեղեկություններ կան Ալեքսանդրի վեպում:

Ըստ հին Արևելքի հոգևոր ավանդույթների մեր երկիրը՝ Հայաստանը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

Posted in Պատմություն

Ինքնաստուստուգում

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը

Հայրենիքն ազգի կամ էթնոսի բնօրրանն է,որտեղ այն ձևավորվել է իր լեզվով , մշակույթով, կենցաղով, հասարակական  և պետական կառուցվածքով, արարել և հաջորդ սերունդներին է ժառանգել քաղաքակրթական արժեքներ:

2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները

1 – Բարձր Հայք

2 – Ծոփք կամ Չորրորդ Հայք

3 – Աղձնիք

4 – Տուրուբերան

5 – Կորճայք

6 – Մոկք

7 – Պարսկահայք

8 – Վասպուրական

9 – Սյունիք

10 – Արցախ

11 – Փայտակարան

12 – Ուտիք

13 – Գուգարք

14 – Տայք

15 – Այրարատ

3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները

Մեծ Հայք – 311 հազ. քառ. կմ

Փոքր Հայք – 80 հազ. քառ. կմ

4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը

Վանա լճի նախկին անվանումը Բզնունյաց ծով էր կոչվել։

5․ Ո՞րն է հայերի հայրենիքը

Հայերի հայրենիքը Հայաստանն է։

6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում

Քարի դարը տևել է մարդկության սկբզնավորման ժամանակներից մինչև Ք․ա․ 12-րդ հազարմյակը

7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին

Ախթամար կղզին հայտնի է իր Ս․բ Խաչ եկեղեցով

8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր

Հայսատանը ունի շատ ու շատ լեռներ և լեռնաշխթաներ այդ իսկ պատճառով անվանվել է լեռնային երկիր

9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը

Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու իսկ վրացիները ` Սոմխեթի:

10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ

Վանի թագավորությունը միավորել է Հայաստանի լեռնաշխարի տարացքում գոյություն ունեցող պետական կազմավորությունների։

11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները

1․Հյուսիսում Կուր գետ

2․Հարավում Հայկական Տավրոսի լեռնաշղթա և հյուսիսային միջագետք:

3․Արևելքում Կասպից ծով, Ուրմիա լիճ, Իրանական սարահարթ:

4․Արևմուտքում Փոքր Ասիական սարահարթ:

5․Հյուսիս արևմուտքում պոնտական լեռներ:

12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը

Միջ երկրական ծովի հյուսիս արևելքում։

13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները

Արտին լեռան վրա, ԱրզնիումԱզոխում 

14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը

Սարգոն 2-րդն հարձակվեց Արդինի-Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։

15․ Ի՞նչ է Միջնաշխարհը

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը զբաղեցնում է հայկական հրաբխային բարձրավանդակը, որի տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով։ Այդ լեռնաշղթաների միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր։ Հայկական լեռնաշխարհի այդ տարածքը՝ կենտրոնական նահանգները (Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան) ստացել են Միջնաշխարհ անունը։

16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին

Թեյշեբայինի քաղաքը կառուց է Ռուսա 2-րդը գտնվում է ներկայիս Հայաստանի մայրաքաղաք Երևանում Հրազդան գետի ձախ ափին կոչվում է նաև Կարմիր բլուր։

17․Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը

Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը դա Արարատն է բարձրությունը 5165 մ․։

18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը

Արատտայի հովանավոր աստվածը Հայա ասծու որդի Հայկը։

19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը

Վանի թագավորությունը պայքարել է կիմերների և սկյութական ցեղերի դեմ։

20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը

Հայերը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին։

21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը

Ռուսա 3-ի հայրը Էրիմինան էր։

22․ Ի՞նչ է «Ոսկե եռանկյունին»

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ: Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները: Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>: Ոսկե եռանկյունու կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը: Հատկապես նշանավոր հուշարձաններ են Առատաշենը, և Թեղուտը:

23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»

«Շամիրամի ջրանցքը» կառուցվել է Վանի Թագավորթյան արքաներից Մենուայի կողմից, որի երկարությունը 72կմ։

24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ

Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխհարային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին հայերի համար համարվում է սրբազան լեռ։

25․ Ո՞ր թվականներին է գահակալվել Արգիշտի 1-ը

Արգիշտի 1-ը գահակալվել Ք․ա 786-764թ․։

26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը

Այրարատից, Գուգարքից, Սյունիքից և Ուտիքից

27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը

Կրակը հայտնագործվել հին քարի դարում և համարվել է ամենակարևոր գյուտերից մեկը։

28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը

ՀՀ ամենաբարձր գագաթը Արագածն է 4090մ․։

29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը

Տեղական սեպագիրը ստեղծեց Իշպուինի արքան։

30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը

Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը Արատան է։

31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր

Նաիրի երկրի մասին ասվում է՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր։

32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը

Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը Թոնդուրեկն է։

33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին

Իշպուինիին հաջորդել է նրա որդի Մենուան։

34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճեր

Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճեր Սևանա լիճ, Ուրմիա լիճ և Վանա լիճ։

35․ Ի՞նչ է Շանիդարը

Շանիդարը, քարեդարյան հնավայր-քարայր Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում, Տավրոս և Զագրոս լեռնաշղթաների միացման վայրում, Մեծ Զավ գետի վերին հոսանքի շրջանում

36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը

Սևանա լիճը անվանվում է նաև Գեղարքունյաց կամ Գեղամա ծով

37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան

Ք․ա․ 9-րդ դարի 30-20-ական թթ․ Ուրարտուի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի 1-ինը (թագավորել է Ք․ա․ մոտ 835-825թթ։)

38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը

Էրեբունի մայրաքաղաքը հիմադրել է Մենուայի որդի Արգիշտի 1-ինը Ք․ա 782թ։

39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին

Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդը Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին։

40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը

Բրոնզի դարի ընթացքում մարդիկ կարողացան հանքաքարից ստանալ նաև երկաթ։ Դա հնարավոր էր շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Երկաթի լայն կիրառությունը, սակայն, սկսվեց Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջերից։

41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը

Սարդուրի 2-ի օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։

42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը

Ուրմիա լճի նախկին անվանումը Կապուտալ ծով էր կոչվել։

43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը

Հայկական լեռնախշարհի խոշոր գետերն են Կուր գետ, Արաքս գետ, Եփրատ, Տիգրիս և Ճորոխ։

44․ Ո՞րն է հայոց մայր գետը

Հայոց մայր գետը Արաքս գետն է։

45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին

Սարդուրի 1-ին հաջորդել է նրա որդի Իշպուինին։

46․ Ո՞ր թվականին է գահակալվել Մենուա արքան

Մենուա արքան գահակալվել Ք․ա 810-786։

47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը

Տուշպա մայրաքաղաքը հիմնադրել է Սարդուրի 2-րդը։

48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օրոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա

Արածանիի ջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը

Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը Արդինի-Մուսասիս տաճարն է։

Posted in Պատմություն

Հայկազունիների նոր թագավորությունը Ք.ա. 7-6 դարերում

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է հաղորդում Մովսես Խորենացին Սկայորդու մասին:

Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք.ա. 681 թվականին առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին:

2. Ո՞վ է Պարույր Հայկազունին:

Պարույր Հայկազունին Սկայորդու որդին էր, ում օրոք հզորանում էր իշխանությունը և սահմանները հասնում են Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը:

3. Ներկայացրեք նրա գործունեությունը:

Պարույր Հայկազունին դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ` ընդդեմ Ասորեստանի: Ք.ա. 612 թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր:

4. Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը: Ինչու՞:

Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ առաջին Սակավակյացը: Նա կառավարեց Ք.ա. 580-570-ական թթ․։ Նրա անունով Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդունի կամ Երվանդական:

5. Նկարագրեք Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Երվանդ Սակավակյացն ուներ 40.000 հետևակ և 8000 հեծյալ զորք: Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, հարավում`Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում` Կապադովկիա: Այսպես ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը:

6. Ե՞րբ է գահակալել Տիգրան 1 Երվանդյանը: Ինչու՞ նա օգնեց Կյուրոս Մեծին:

Տիգրան 1 Երվանդյանը կառավարեց Ք.ա. 570-525 թթ.: Տիգրան 1-ը աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին` տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս արշավել էր Հայաստանի դեմ:

7. Ինչպե՞ս է բնութագրում Հայոց պատմահայրը Տիգրան Երվանդյանին: Ներկայացրեք նրա թագավորության սահմանները:

Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով:

Posted in Պատմություն

Համահայկական առաջին թագավորության անկումը

1․ Հյուսիսից արշավող ի՞նչ ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը։

սկյութական ցեղերը


2․ Ե՞րբ է Սարդուրի 3-ը հիշատակվում ասորեստանյան արձանագրություններում։

Ք․ա․ 643 թվականին


3․ Ո՞վքեր էին Վանի թագավորության վերջին հայտնի արքաները։

Սարդուրի 3-րդն,Սարդուրի 4-րդն, Ռուսա 4-րդն։


4․ Ե՞րբ է անկում ապրել Վանի թագավորությունը։

Թե երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորությունը, ստույգ հայտնի չէ։ Վանի արքայատոհմից անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների՝ հավանաբար պալատական հեղաշրջման ճանապարհով։ Դա տեղի է ունեցել մինչև Ք․ա․ 609 թվականը։


5․ Ներկայացրեք Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։

Վանի թագավորությունը՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։ Հայ ժողովուրդը՝ որպես լիակատար ընդհանրություն, իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք։

Posted in Պատմություն

Թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ասորեստանի ո՞ր արքաներին հաջողվեց վերականգնել իրենց տերության դիրքերն Առաջավոր Ասիայում։

Թիգլաթպալասար 3-րդ և Սարգոն 2-րդ։


2․ Սարգոն 2-ը երբ է կողոպտել Արդինի-Մուսասիր տաճարը։

714թ․


3․ Հատկապես ո՞ր կողմ էր ուղղված Ռուսա 2-ի նվաճողական քաղաքականությունը։

արևմուտք


4․ Ո՞վքեր էին կիմերները։ Ի՞նչ քաղաքականություն իրականացրեց Ռուսա 2-ը կիմերների նկատմամբ։

Ռուսա 2-ը բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատեց կիմերների հետ և նպաստեց նրանց՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Իսկ Փոքր Ասիայի տարածքից Ռուսա 2-ը կարողացավ կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ։ Փաստորեն դիվանագետ արքան ոչ միայն կարողացավ կանխարգելել կիմերների հնարավոր հարձակումներն իր երկրի վրա, այլև նրանց դարձրեց իրեն դաշնակից, ապա ուղղեց իր թշնամի Ասորեստանի դեմ։


5․ Ի՞նչ գիտեք Թեյշեբաինի քաղաքի մասին։

Ռուսա 2-ը կատարել է նաև բազմաթիվ շինարարական աշխատանքներ։ Ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

Posted in Պատմություն

Վանի աշխարհակալ տերությունը

Հարցեր և առաջադրանքներ․

1․ Ինչպե՞ս է բնորոշում Արգիշտի 1-ին Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը։

Արգիշտի 1-ի օրոք (Ք․ա․ 786-764 թթ) Վանի թագավորությունը ունեցավ շատ մեծ հաջողություններ։ Նրա թագավորությունը շատ մեծացել էր նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Արգիշտի առաջինը գրավվեց Բաբելոնիան։ Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից շրջափակեց Ասորեստանը։ Ասորեստանը շատ վաղեցած էր։ Նրանց գերագույն հրամանատարը ասում էր, որ Արգիշտի 1-ը (որի անունն անգամ ահարկու է, որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ են)։ Արգիշտի առաջինը հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին (Ք․ա․ 782 թ․) որը այժմ Հայաստանի մայրաքաղաքն է՝ Երևանը։


2․ Ներկայացրեք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք։

Արգիշտի առաջինի գերիշխանությունը տարածվել է թագավորության սահմաներից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան մեջը)։ Իսկ նրա քաղաքաքան ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաներ։


3․ Ի՞նչ կարևոր հենակետ-քաղաքներ կառուցեց Արգիշտի 1-ը, պետության հյուսիսում։ Ո՞ր թվականին է հիմնել Արգիշտիխինիլին։

Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք ամրոց Արգիշտիխինիլին (Ք․ա․ 776 թ)։


4․ Մինչև ո՞ւր էին ձգվում Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները։

Արգիշտի առաջինի քաղաքական ազդեցությունը շատ մեծ էր դա մենք հասկանում ենք տարբեր սեպագրերից, որոնք գտնվել են պեղումների ժամանակ օրինակ՝ այդ սեպագրերը պահպանվում են Բեռլինի թանգարանում։


5․ Ի՞նչ ընդգրկում ուներ Վանի տերությունը Սարդուրի 2-ի օրոք։

Թագավորությունը շարունակում էր հզորանալ նաև հաջորդ արքա Սարդուրի երկրորդի օրոք (Ք․ա․ 764 -735 թթ)։ Հյուսիսում սահմանը հասնում էր Սև ծով ՝ ներառելով Կուլ խա (Կուլխիդա երկիրը)։ Հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին։ Առաջին անգամ Արցախը (Ուրտեղի) անվամբ հիշատակում է Սարդուրի երկրորդը։ Արևելլքում սահմանը հասնում էր Կասպից ծավ իսկ աչևմուտքում Փոոքր Ասիա։ Սարդուրի երկրորդը կրկին գրավեց Բաբելոնյան։ Ամրապնդեց սահմանը մինչև Պարսից ծոց նաև հարավ- արևմուտքում գրավեց Դամասկոսի թագավորությունը։ Չորս ծովերի միջև ստեղծվեց հզոր թագավորությունը։


6․ Համեմատեք Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի նվաճումները։

Այսպիսով՝ Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի օրոք Վանի թագավորությունն Առաջավոր Ասիայի ամենաուժեղ պետությունն էր։ Նրանք երկուսնել Հայաստանի սահմաները մեծացրեցին գրավեցին Բաբելոնյիան և ամրապնդեցին սահմաները չորս ծովի միջև։