Posted in Մայրենի

Բարբառային նախագիծ

Բարբար

ՇԱՇ ՂՈՆԱՂԸ 

Մըն հետ մի մարթ քինում ա ուրան հինգերին տոն։ Օտում ա, խմում, ուրուգնադեմին վեր ա կենում վեր կամ ուրանց տոն: Մըկ էլա նշում, տեսնում երգինքը տրաքեց, թօռը նի կալավ: 

— Բահո, էլ հունց եմ կըգալու քյամ տոն, — ասում ա էդ ղոնաղը։ Տընատերը տենում ա էլ ճար չկա, ասում ա. 

— Ա հինգեր, էս թօռավը վեր չես կենալ ու քինալ տոն, հունց անենք, գիշերը մնա մեր տանը. էլ վեր օրվա հինգերունք ենք: 

Վերջը էս ղոնաղը համաձայնվում ա: : 

Տընատերը մըն էլ ուրան կընեկը զբաղվում են ուրանց կուրծերավը, մըն էլ նշում են, տեսնում՝ ղոնաղը կա վեչ։ 

Կիլա վախտան ենդան տեսան, ըհը, ղոնաղը լրիվ թրջած, ճյուր տառած նի մտավ: _ 

— Ա՛ մարթ, տոնդ շինվի, էս թօռավը ըշտեղ ես քյացավ։ 

— Քյացալ եմ տոնը անալ, վեր թօռին դյարդա գիշերը մընալու եմ ծեր տանը։ 

Գրական հայերեն

Մի անգամ մի մարդ գնում է իր ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, երեկոյան վեր է կենում, որ գնա իրենց տուն։ Մեկ էլ նայում, տեսնում է երկինքը տրաքեց, անձրև սկսեց։

– Պահո, ինչպե՞ս եմ տուն գնալու,֊ ասում էր հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ տարբերակ չկա ասում է․

– Ա՛յ ընկեր, այս անձրևին չես կարող տուն գնալ, գիշերը մնա մեր տանը, էլ որ օրվա ընկերներն ենք։

Վերջը հյուրը համաձայնվում է։

Տանտերը ու իր կինը զբաղվում էին իրենց գործերով, մեկ էլ տեսնում են հյուրը չկա։

Բավական Ժամանակ անց հյուրը լրիվ թաց, ջուր դառած ներս է մտնում։ 

—Այ՛ մարդ, տունդ շինվի, էս անձրևի տակ ու՞ր էիր գնացել։ 

֊Գնացել եմ տուն ասեմ , որ անձրևի պատճառով գիշերը մնալու եմ ձեր տանը:

Leave a comment